ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Հայ թմրամոլները լիարժեք կյանքի վերադառնալու հնարավորություն ունեն
Հայաստանում ափիոնատիպ թմրամիջոցներից ուժեղ կախվածության մեջ գտնվող հիվանդները մեթադոնային փոխարինող բուժման հնարավորություն ունեն։
Նախորդ տարվա հոկտեմբերից բուժման այս մեթոդը կիրառվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի բժիշկ Արթուր Պոտոսյանը, ապացուցվել է, որ թմրամոլների բուժման բոլոր մեթոդներն արդյունավետության առումով զիջում են մեթադոնային բուժման միջոցին։
«Մենք մարդուն զերծ ենք պահում ամեն օր թմրանյութ փնտրելու և իր օրգանիզմ ներարկելու փորձից։ Դրանով նրա օրգանիզմը կամաց-կամաց սկսում է վերականգնվել, զերծ է մնում ՄԻԱՎ-ով, հեպատիտ C-ով վարակվելուց։ Ապացուցված է, որ նման մեթոդով բուժում ստացողների քայքայված ընտանիքներն սկսում են վերակագնվել»,- ընդգծեց մասնագետը։
Նշենք, որ մեթադոնը նույնպես թմրանյութ է, և, փաստորեն, թմրամոլին բուժում են հենց թմրանյութով։ Բուժման այս մեթոդից 2009թ. հոկտեմբերից մինչև այսօր օգտվել է 82 հիվանդ, այդ թվում՝ իգական սեռի 1 ներկայացուցիչ։
«Թմրամիջոցներից կախվածությունը ուղեղի խրոնիկ հիվանդություն է։ Ինչպես ցանկացած խրոնիկական հիվանդություն, սա նույնպես 100 տոկոսով չի բուժվում։ Բուժման մեթոդից հիվանդը պետք է տարիներ շարունակ օգտվի»,- ընդգծեց Պոտոսյանը։
Մեթադոնային փոխարինող բուժման մեթոդն ամբողջ աշխարհում ներդրվել է շուրջ 30 տարի առաջ և լայնորեն կիրառվում է։
Նարկոլոգիական կլինիկայում այն ներդրվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջոցներով և կենտրոնի հիվանդների համար անվճար է։ Ակնկալվում է առաջիկայում ծրագրի շահառուների թիվն ավելացնել՝ հասցնելով 450-ի, ինչպես նաև բուժման այս մեթոդը ներդնել քրեակատարողական հիմնարկներում՝ Գյումրիում ու Վանաձորում:
Ըստ մասնագետի՝ այս բուժումն այնքան էլ թանկ չէ. յուրաքանչյուր հիվանդի բուժման մեկ ամսվա ծախսը 100-150 դոլար է կազմում։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am](up/article/small/file_59513_3002966.jpg)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք. բարոթերապիան անփոխարինելի է շմոլ գազով թունավորումների դեպքում, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք. բարոթերապիան անփոխարինելի է շմոլ գազով թունավորումների դեպքում, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55701_7433727.jpg)
Ձմեռային ամիսներին գրեթե ամեն օր հիվանդանոց են ընդունվում շմոլ գազով թունավորումներ: Այդ թունավորման ժամանակ CO2 գազը «նստում է» հեմոգլոբինի վրա և նրան բլոկադայի ենթարկում, արդյունքում` հեմոգլոբինն...
![](images/calendar.png)
![Բոտուլիզմի դեպք. armeniamedicalcenter.am Բոտուլիզմի դեպք. armeniamedicalcenter.am](up/article/small/file_54973_9416313.jpg)
Պետք է մեծ զգուշություն ցուցաբերել տնային պայմաններում պատրաստված պահածոների նկատմամբ. դրանք բացելիս նվազագույնը 30-40 րոպե եռացնել և հետո միայն օգտագործել: Կամ, ընդհանրապես, տան պայմաններում ոչինչ չպահածոյացնել...
![](images/calendar.png)
![Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_54882_2550654.jpg)
Բավականին շատ, գրեթե ամեն օր, ընդունում ենք ընտանիքներ` գազի թունավորումով: Բարեբախտաբար, բոլորը լավացել և դուրս են գրվել: Հիմա եղանակը ցուրտ է, մարդիկ բնակարանները ջեռուցում են գազով, որը իր անվտանգության...
![](images/calendar.png)
![Գիտնականներն առաջարկում են հարբեցողությունը բուժել վիրտուալ իրականության միջոցով. 1in.am Գիտնականներն առաջարկում են հարբեցողությունը բուժել վիրտուալ իրականության միջոցով. 1in.am](up/article/small/file_36604_1924705.jpg)
Նարկոլոգների մշակած հատուկ վիրտուալ խաղը հազարավոր քրոնիկ թմրամոլների օգնել է հրաժարվել վնասակար սովորությունից: Այս մասին գրում է...
![](images/calendar.png)
![Թմրամոլության վտանգը կախված է ուղեղի առանձնահատկություններից. 1in.am Թմրամոլության վտանգը կախված է ուղեղի առանձնահատկություններից. 1in.am](up/article/small/file_35886_2835179.jpg)
Պարզվել է` թմրամոլության վտանգը կախված է ուղեղի առանձնահատկություններից: Հետազոտողները սքանավորել են ամֆետամինների շարքի խթանիչներ, ներառյալ` էքստազի օգտագործող 66 մարդու ուղեղ: Ապա,...
![](images/calendar.png)
![Մատնահետքերը կարող են օրգանիզմում թմրանյութերի հետքեր հայտնաբերել. news.am Մատնահետքերը կարող են օրգանիզմում թմրանյութերի հետքեր հայտնաբերել. news.am](up/article/small/file_35904_6996943.jpg)
Մատնահետքերի միջոցով կարելի է պարզել, մարդը կոկաին օգտագործել է վերջերս, թե՝ ոչ, հայտնում են բրիտանացի գիտնականները: Թմրանյութի մասին խոսում են մատների վրա մնացած քիմիկալիաները: Այս մեթոդը...
![](images/calendar.png)
![Թմրանյութերից կախվածությունը հնարավոր է բուժել. ամերիկացի գիտնական Թմրանյութերից կախվածությունը հնարավոր է բուժել. ամերիկացի գիտնական](up/article/small/file_30150_2730759.jpg)
Ամերիկացի պրոֆեսոր Սքոթ Ստեփենսենն ուսումնասիրել է թմրանյութերից կախվածության խնդիրը և կարծում է, որ այն հնարավոր է բուժել ճիշտ այնպես...
![](images/calendar.png)
![Սինթետիկ ծագման թմրամիջոցները ավելի վտանգավոր են, քան ավանդականները Սինթետիկ ծագման թմրամիջոցները ավելի վտանգավոր են, քան ավանդականները](up/article/small/file_27427_3477873.gif)
Սինթետիկ թմրամիջոցը նոր համաշխարհային թրենդ է. գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում թմրամիջոցներ ստեղծել, որոնք քիմիական մանիպուլյացիաների օգնությամբ հիշեցնում են նույն արդյունավետությունը, ինչ ավանդական...
![](images/calendar.png)
![Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել Ամերիկացի դեղագետները կախվածություն չառաջացնող մորֆին են ստացել](up/article/small/file_26949_8409678.jpg)
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
![](images/calendar.png)
![Գիտնականները պարզել են կոկայինից կախվածության պատճառները Գիտնականները պարզել են կոկայինից կախվածության պատճառները](up/article/small/file_26911_8296343.jpg)
Թմրանյութերի նկատմամբ կախումը կենդանի օրգանիզմներում ծնունդ է առնում գրեթե ակնթարթորեն, եւ դրա պատճառն այն է, որ նման նյութերն իսկույն ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում ուղեղում...
![](images/calendar.png)
![Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել](up/article/small/file_24897_2818192.jpg)
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ թմրակախվածության դեմ միջոց են գտել:
20 տարվա ընթացքում ուսումնասիրողները փորձել են դեղամիջոց գտնել մարդկանց կործանարար կախվածությունից ազատելու համար...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն